Հա

Մարզական

02/09/2019 - 13:30

Մխիթարեանը ժամանել է Հռոմի օդանաւակայան, նա վարձավճարով կը միանայ «Ռոմա»-ին

Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ժամանել է Հռոմի օդանաւակայան: Հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեյաջող անցնելուց յետոյ վարձավճարով կը միանայ «Ռոմա»-ին:

«alikonline.ir» - Հայաստանի ազգային հաւաքականի աւագ Հենրիխ Մխիթարեանը ժամանել է Հռոմի օդանաւակայան:

«Արմէնպրես»-ի փոխանցմամբ` Pagineromaniste-ն յայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեյաջող անցնելուց յետոյ վարձավճարով կը միանայ «Ռոմա»-ին:

«Ռոմա»-ն եւ Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերւայ ընթացքում: Ֆուտբոլիստը Հռոմում մէկ մրցաշրջանի համար կը ստանայ աւելի քան 3.5 մլն. եւրօ:

Մխիթարեանը 2018 թւականի յունւարից է հանդէս գալիս լոնդոնեան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխւել էր «Մանչեսթեր Իւնայթեդ»-ից: «Արսենալ»-ի կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի եւ 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարեանն ԱՊԼ-ում «Արսենալ»-ի 4 խաղից մասնակցել է 3-ին եւ միայն մէկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպէներից:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։