Print this page
12/09/2019 - 08:40

Շեմիրանաթի ներքին բռնցքամարտի մրցումներ՝ «Արարատ» մարզաւանում

2019 թ. երեքշաբթի եւ չորեքշաբթի սեպտեմբերի 3-ին եւ 4-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ բռնցքամարտի մրցում (بازی های درون‌حوزه ای شمیرانات):

2019 թ. երեքշաբթի եւ չորեքշաբթի սեպտեմբերի 3-ին եւ 4-ին «Արարատ» մարզաւանում տեղի ունեցաւ բռնցքամարտի մրցում (بازی های درون‌حوزه ای شمیرانات):

Մասնակցում էին 55 մարզիկներ, որոնցից 6-ը «Արարատ»-ի մարզիկներն էին։

Օրւայ պատւոյ հիւրն էր երկրի մասշտաբում ժամանակի ախոյեան բռնցքամարտիկ ընկեր Վարանդ Զովէլեանը, ով Շեմիրանաթի բոքսի վարչութեան պետի՝ Աքբար Ահադիի ձեռամբ գնահատագիր ստացաւ, գնահատագրում մեծարւել է նրա ախոյեանական վաստակը։

 

Մասնակցող ակումբներն էին՝

Ալբորզ

Դիբաջի

Քափ Էնղելաբ

Մասուդ

Լաւասանաթ (Էմամ Ալի)

Մէյգուն

Հ. Մ. «Արարատ» Կ.

 

«Արարատ»-ի բռնցքամարտի արդիւնքներն են՝

Դրօ Քեշիշեան՝ 65 կիլօ, երիտասարդական 2-րդ է հանդիսացել

Արթուր Քեշիշեան՝ 60 կիլօ, մեծահասակ Առաջին է հանդիսացել

Արգին Շահիջանի՝ 75 կիլօ, մեծահասակ Առաջին է հանդիսացել

Քաջայր Իւսէֆեան՝ 75 կիլօ, մեծահասակ 2-րդ է հանդիսացել

Արւին Ղարադաղի՝ 91 կիլօ, մեծահասակ 2-րդ է հանդիսացել

Ժիլբերտ Ամիրեան՝ ծանր քաշ հաւասար

 

Ախոյեանները մասնակցելու են Թեհրանի (چهار جانبه) մրցութիւններին:

Հիւրերի շարքում էին՝ պրն. Բիժան Շիշէգարանը ժամանակի բռնցքամարտի հաւաքականի մարզիչ, Հոմայուն Շաջարեանը, Էհսան Ռուզբահանին Օլիմպիկի 81 կիլօ քաշի Իրանի ախոյեան, Ռեզա Թայէբ Թահեր Շէմիրանաթի Բռնցքամարտի վարչութեան նախկին պետ, Աքբար Ահադի Շեմիրանաթի Բռնցքամարտի վարչութեան պետ եւ 10 տարի հաւաքականի մարզիչ, Մանի Մեհրբախշ վարչութեան ատենադպիր, որը փոխարինել է ընկեր Արմէն Սաբահգոլեանին, ով 15 տարի վարել է ատենադպիրի պաշտօնը, Շաբան Մոլայի Թեհրանի Բռնցքամարտի վարչութեան փոխտնօրէն:

Մրցութիւնները աւարտւեց չորեքշաբթի երեկոյեան ժամը 20-ին:

Այս մրցութիւնները Շեմիրանաթի բաժնում աննախադէպ էր մասնակցող մարզիկների թւի եւ կատարւած թւով 35 մրցումների առումով:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.