Հա

Մարզական

14/10/2019 - 08:50

Continental Cup. Ըմբիշ Վազգէն Թեւանեանը բրոնզէ մեդալ է նւաճել

Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ. քաշային Վազգէն Թեւանեանը Դագեստանի Խասաւիւրտ քաղաքում կայացած «Continental Cup» մրցաշարում բրոնզէ մեդալ է նւաճել:

«alikonline.ir» - Ազատ ոճի ըմբշամարտի Եւրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, 65 կգ. քաշային Վազգէն Թեւանեանը Դագեստանի Խասաւիւրտ քաղաքում կայացած «Continental Cup» մրցաշարում բրոնզէ մեդալ է նւաճել:

Այս տարի մրցաշարին աւելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից եւ այլ երկրներից:

Որակաւորման փուլում Թեւանեանն առաւելութեան է հասել ռուսաստանցի Զահիր Շահիեւի նկատմամբ, 1/8 եզրափակչում 7:1 հաշւով յաղթանակ է տարել դարձեալ Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմեդ Ջալիլովին, քառորդ եզրափակչում 2:0 հաշւով յաղթել է Հայաստանի մէկ այլ ներկայացուցչի՝ Հրաչեայ Մարգարեանին:

Կիսաեզրափակչում Թեւանեանը 4:3 հաշւով պարտւել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էւան Հենդերսոնին, վերջինս հասել է եզրափակիչ ու հայ ըմբիշը սփոփիչ գօտեմարտ անցկացնելու իրաւունք է ստացել ու յաղթել: Բրոնզէ մեդալի համար պայքարում Թեւանեանը 5:2 հաշւով առաւելութեան է հասել դագեստանցի ըմբիշ Շամիլ Հուսէյնովի նկատմամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։