Հա

Մարզական

24/10/2019 - 08:50

Մեսսին ռեկորդի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում

Արգենտինացի յարձակւողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմէջ: Նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայի պատմութեան մէջ յաջողւել է գրանցել միայն Մեսսիին:

«alikonline.ir» - Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն հիւրընկալւել է չեխական «Սլաւիա»-ին: Տեղեկացնում է News.am-ը:

Հանդիպման արդէն երրորդ րոպէին «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնէլ Մեսսին դարձաւ գոլի հեղինակ: Արգենտինացի յարձակւողը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 15 մրցաշրջաններում անընդմէջ: Նման ցուցանիշ Չեմպիոնների լիգայի պատմութեան մէջ յաջողւել է գրանցել միայն Մեսսիին:

Մեսսին կրկնել է նաեւ «Ռէալ»-ի նախկին յարձակւողներ Ռաուլի եւ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդները՝ Չեմպիոնների լիգայում գոլի հեղինակ դառնալով 33 տարբեր թիմերի դէմ խաղերում:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։