Հա

Մարզական

12/11/2019 - 08:00

Լեւոն Արոնեանը Հնդկաստանում կը մասնակցի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կը մասնակցի արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։

«alikonline.ir» - Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնեանը նոյեմբերի 22-26-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում կը մասնակցի արագ եւ կայծակնային խաղի Tata Steel Chess India Rapid & Blitz-ին, որը Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։ Տեղեկացնում է News.am-ը:

10 մասնակիցների թւում կը լինեն նաեւ աշխարհի չեմպիոն, նորւեգացի Մագնուս Կառլսէնը, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշւանաթան Անանդը, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցի Եան Նեպոմնեաշչին, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, հնդիկներ Պենտալա Հարիկրիշնան եւ Վիդիտ Գուջրատին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։

Յիշեցնենք, որ Լեւոն Արոնեանի յաղթանակով աւարտւեց Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։

Grand Chess Tour-ի ընդհանուր հաշւարկում Լեւոն Արոնեանը կիսում է չորրորդ տեղը ռուսաստանցի Սերգէյ Կարեակինի հետ։

Grand Chess Tour-ի եզրափակիչը կը մեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։