Հա

Մարզական

10/12/2019 - 14:10

Ասիայի Չեմպիոնների լիգա. «Փերսփոլիս»-ի եւ «Էսթեղլալ»-ի հարթ ուղին. «Սեփահան»-ը՝ մահւան խմբում

Կուալալումպուրում՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կենտրոնակայանում կայացաւ 2020 թւականի Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանութեան արարողութիւնը, եւ Իրանը ներկայացնող թիմերը՝ «Փերսփոլիս»-ը, «Էսթեղլալ»-ը, «Սեփահան»-ը եւ «Շահրէ Խոդրօ»-ն ճանաչեցին իրենց մրցակիցներին:

«alikonline.ir» - Կուալալումպուրում՝ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կենտրոնակայանում կայացաւ 2020 թւականի Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանութեան արարողութիւնը, եւ Իրանը ներկայացնող թիմերը՝ «Փերսփոլիս»-ը, «Էսթեղլալ»-ը, «Սեփահան»-ը եւ «Շահրէ Խոդրօ»-ն ճանաչեցին իրենց մրցակիցներին:

Նշենք, որ խմբային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար «Էսթեղլալ»-ը եւ Մաշհադի «Շահրէ Խոդրօ»-ն նախ պէտք է յաղթահարեն Playoff-ի արգելքը:

«Էսթեղլալ»-ը նախ Թեհրանում հիւրընկալելու է Յորդանանի «Ալ Ֆէյսալ»-ի եւ Քուվէյթի «Ալ Քուվէյթ» զոյգի յաղթողին, եւ յաղթանակի դէպքում, խմբային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար կը մրցի Քաթարի «Ալ Րիան»-ի հետ: Յաղթանակի դէպքում, «Էսթեղլալ»-ը կը յայտնւի ոչ այնքան բարդ՝ A խմբում, որտեղ կը մրցի ԱՄԷ-ի «Ալ Վահդէ»-ի, Իրաքի «Ալ Շորթէ»-ի եւ Playoff 2-ի յաղթողի (Թաջիկստանի «Իսթիգլոլ»-ի, Ուզբեկիստանի «Լոկոմոտիւ»-ի եւ Սաուդական Արաբիայի «Ալ Ահլի»-ի դիմակայութեան յաղթողի հետ):

«Շահրէ Խոդրօ»-ն նախ Մաշհադում հիւրընկալելու է Հնդկաստանի «Չենա»-ի եւ Բահրէյնի «Ալ Ռիֆֆա» զոյգի յաղթողին, եւ յաղթանակի դէպքում, խմբային փուլի ուղեգիր ձեռք բերելու համար կը մրցի Քաթարի «Ալ Սիլիա»-ի հետ: Յաղթանակի դէպքում, «Շահրէ Խոդրօ»-ն կը յայտնւի B խմբում, որտեղ կը մրցի ԱՄԷ-ի «Ալ Շաբաբ»-ի, Սաուդական Արաբիայի «Ալ Հիլալ»-ի եւ Ուզբեկիստանի «Պախտակոր»-ի հետ:

Վիճակահանութիւնը բարեհաճ գտնւեց Իրանի գործող չեմպիոնի՝ «Փերսփոլիս»-ի նկատմամբ, որը յայտնւեց C խմբում, որտեղ ուժերը չափելու է Քաթարի «Ալ Դուհէյլ»-ի, Սաուդական Արաբիայի «Ալ Թաաւոն»-ի եւ ԱՄԷ-ի «Ալ Շարջէ»-ի հետ:

Փոխարէնը «Սեփահան»-ը յայտնւեց մահւան խմբում: Սպահանեան ակումբը D խմբում պայքարելու է Քաթարի «Ալ Սաադ»-ի, Սաուդական Արաբիայի «Ալ նասր»-ի եւ Playoff 1-ի յաղթողի (ԱՄԷ-ի «Ալ Էյն»-ի, Իրաքի «Ալ Զաւրա»-ի եւ Ուզբեկիստանի «Բոնեադքոր»-ի դիմակայութեան յաղթողի հետ):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։