Հա

Մարզական

07/01/2020 - 12:10

Օլիմպիական խաղեր, Ֆուտբոլի Եւրոպայի առաջնութիւն. 2020-ի սպորտային կարեւոր իրադարձութիւնները

Մարզական 2020-ը խոստանում է շատ յագեցած լինել. ArmSport.am-ը ներկայացնում է բոլոր այն կարեւոր իրադարձութիւնները, որոնք չարժէ բաց թողնել նոր սկսւող տարում:

«alikonline.ir» - Մարզական 2020-ը խոստանում է շատ յագեցած լինել. ArmSport.am-ը ներկայացնում է բոլոր այն կարեւոր իրադարձութիւնները, որոնք չարժէ բաց թողնել նոր սկսւող տարում:

 

Օլիմպիական խաղեր/ Տոկիօ, յուլիսի 24-ից օգոստոսի 9

2020 թւականի, թերեւս, ամենակարեւոր մարզական իրադարձութիւնը: Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերն անկասկած մեծ հետաքրքրութիւն կառաջացնեն: Թէ Հայաստանը քանի պատւիրակով կը մասնակցի Օլիմպիական խաղերին, դեռեւս յստակ չէ, բայց, հաշւի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ազգային Oլիմպիական կոմիտէն հրաժարվել է «սպիտակ քարտերից», թոյլ է տալիս ենթադրել, որ Տոկիօ-2020-ում մեր ներկայացուցիչներից պէտք է առաւելագոյնը սպասել:

Ի դէպ, անկախ Հայաստանի պատմութեան մէջ նախորդ 6 ամառային Oլիմպիական խաղերում Հայաստանը երբեք չէր հրաժարւել «սպիտակ քարտերից»: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկեանի խօսքով, մենք բոլոր մարզաձեւերում պայքարելու ենք ամենաբարձր տեղերի համար, եւ Տոկիօ չենք մեկնելու պարզապէս մասնակցութեան համար:

Այս պահի դրութեամբ, Հայաստանն Օլիմպիական խաղերի դեռեւս երեք ուղեգիր է նւաճել:

Հայաստանի համար 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նւաճել Ռիոյի 2016 թւականի Օլիմպիական խաղերի ոսկէ մեդալակիր, աշխարհի եռակի ու Եւրոպայի քառակի չեմպիոն, ըմբիշ Արթուր Ալեքսանեանը (97 կգ.), ըմբիշ Կարապետ Չալեանը (77 կգ.), ինչպէս նաեւ մարմնամարզիկ Արթուր Դաւթեանը, որը Տոկիոյում կը լինի Հայաստանի միակ ներկայացուցիչը մարմնամարզութիւնում:

Ճապոնիայի մայրաքաղաքում 2020 թ. յուլիսի 24-ից օգոստոսի 9-ը հանդէս կը գան 12 հազարից աւելի մարզիկներ` 33 մարզաձեւերում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։