Հա

Մարզական

12/02/2020 - 11:13

Ըմբշամարտի ԵԱ. Կարապետ Չալեանը՝ բրոնզէ մեդալակիր. Արթուր Ալեքսանեանն ու Գէորգ Ղարիբեանը եզրափկչում են

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

«alikonline.ir» - Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկել է ըմբշամարտի Եւրոպայի առաջնութիւնը:

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Չալեանը նւաճել է բրոնզէ մեդալ: Երրորդ տեղի համար պայքարում Չալեանը մրցել է Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականեանի հետ: Առաջին մրցափուլում, երբ Չալեանն առջեւում է եղել 3:0 հաշւով, Մնացականեանը հրաժարւել է պայքարից վնասւածքի պատճառով:

97 կգ քաշային կարգում, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանեանը եզրափակչի ուղեգիր նւաճելու համար խնդիրներ չունեցաւ: Առաջին գօտեմարտում հայ ըմբիշը 7:1 հաշւով պարտութեան մատնեց թուրք ըմբիշին, 1/4-րդ եզրափակիչ փուլում 9:0 շարքից դուրս թողեց բուլղարացի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշւով պարտութեան մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցչին:

Ոսկէ մեդալի համար Արթուր Ալեքսանեանը այսօր կը գօտեմարտի Իտալիան ներկայացնող, վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախելաշւիլիի հետ:

60 կգ քաշային կարգում իրական սենսացիայի հեղինակ դարձաւ Գէորգ Ղարիբեանը: Առաջին գօտեմարտում հայ ըմբիշը 9:1 հաշւով շարքից դուրս թողեց Բուլղարիայի ներկայացուցչին, 1/4-րդ եզրափակիչ փուլում 0:8 հաշւով որեւէ շանս չտւեց ադրբեջանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում էլ 8:0 հաշւով պարտութեան մատնեց էստոնիայի ներկայացուցչին:

Ոսկէ մեդալի համար Գէորգ Ղարիբեանն այսօր կը պայքարի թուրք ըմբիշի հետ:

Օրը յաջող ստացւեց նաեւ 55 կգ քաշային Էդմոնդ Նազարեանի համար: Բուլղարիան ներկայացնող ըմբիշը, ով օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմէն Նազարեանի որդին է, եզրափակիչ գօտեմարտում՝ 7:3 հաշւով յաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Կաբալոեւին՝ արժանանալով ոսկէ մեդալի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։