Հա

Մարզական

12/02/2020 - 13:27

ՀՖՖ-ն եւ Աբրահամ Խաշմանեանը դադարեցրել են պայմանագիրը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանը երկկողմանի համաձայնութեան են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերեալ: Որոշումը կայացւել է ՀՖՖ նախագահ Արմէն Մելիքբեկեանի եւ Աբրահամ Խաշմանեանի մի քանի հանդիպումների արդիւնքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտօնական կայքից:

«alikonline.ir»- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ Հայաստանի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Աբրահամ Խաշմանեանը երկկողմանի համաձայնութեան են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերեալ: Որոշումը կայացւել է ՀՖՖ նախագահ Արմէն Մելիքբեկեանի եւ Աբրահամ Խաշմանեանի մի քանի հանդիպումների արդիւնքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտօնական կայքից:

ՀՖՖ նախագահը շնորհակալութիւն է յայտնել Աբրահամ Խաշմանեանին բարդ իրադրութիւնում հաւաքականի ղեկը ստանձնելու համար եւ յաջողութիւն է մաղթել մարզչական հետագայ կարիերայի ընթացքում:

Հայաստանի հաւաքականի նոր գլխաւոր մարզչի անունը կը յայտարարւի մօտ ապագայում:  

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։