Հա

Մարզական

18/02/2020 - 10:00

«Իմ հակառակորդ թուրք մարզիկն աւելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը». Արթուր Ալեքսանեան

Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ, հունահռոմէական ոճի ըմբիշներ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եւրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալեանն առաջիկայ օրերին կը մեկնեն մարզական հաւաքների:

«alikonline.ir» - Ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ, հունահռոմէական ոճի ըմբիշներ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եւրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալեանն առաջիկայ օրերին կը մեկնեն մարզական հաւաքների:

Այս մասին ըստ «Արմէնպրես»-ի՝ մարզիկները յայտնեցին փետրւարի 17-ին լրագրողների հետ ճեպազրոյցում:

Անդրադառնալով Հռոմում անցկացւած առաջնութեանը՝ Արթուր Ալեքսանեանը նշեց, որ միակ մտավախութիւնն այդ մրցումների ժամանակ Օլիմպիական խաղերին ընդառաջ վնասւածք ունենալն էր: «Մնացածը՝ լաւ մարզավիճակում էի, ինձ լաւ էի զգում: Գօտեմարտել եմ իմ հիմնական մրցակիցների հետ ու բոլորին լաւ ճանաչում էի»,- նշեց Արթուր Ալեքսանեանը: Անդրադառնալով թուրք եւ ադրբեջանցի երկրպագուների եւ թուրք մարզիկի պահւածքին՝ յաղթական պատւոյ հարթակի վրայ մէջքով հայկական դրօշին կանգնելուն, մարզիկը նշեց, որ այդ պահւածքը կարեւոր չէ: «Այդ ժամանակ ես չեմ տեսել, ինձ յետոյ ասացին, բայց, եթէ նոյնիսկ նրանք դէմքով չշրջւեցին դրօշին, հայոց հիմնը լսեցին: Իմ հակառակորդ թուրք մարզիկն աւելի շատ հայկական հիմն է լսել, քան թուրքականը: Այնպէս որ, նրանց մէջքով շրջւելը կարեւոր չէ»,- նշեց Արթուր Ալեքսանեանը՝ տեղեկացնելով որ դահլիճում շատ են եղել հայ երկրպագուներ, նրանց թւում` նաեւ ֆուտբոլի Հայաստանի հաւաքականի առաջատար Հենրիկ Մխիթարեանը, ինչը իրեն աւելի է ոգեւորել:

Կարապետ Չալեանն էլ խոստանում է Օլիմպիական խաղերին չշտապել: «Կաշխատեմ օլիմպիական մրցումների ժամանակ չշտապել, հէնց այդ շտապելն է որ խանգարում է ինձ յաղթել»,- անկեղծացաւ Չալեանը: Խօսելով Եւրոպայի առաջնութեան իր մրցակիցների մասին՝ Կարապետ Չալեանը նշեց, որ բաւական բարդ էր. «Բոլորը փորձառու ըմբիշներ էին, դժւար էր գօտեմարտելը, բայց փա՛ռք Աստծոյ, առանց մեդալ չվերադարձայ»:

Յիշեցնենք, որ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած Հունահռոմէական ոճի ըմբշամարտի Եւրոպայի առաջնութեանը Հայաստանը նւաճեց 4 մեդալ՝ 2 ոսկէ եւ 2 բրոնզէ: Գէորգ Ղարիբեանն ու Արթուր Ալեքսանեանը դարձան Եւրոպայի չեմպիոններ, իսկ Կարէն Ասլանեանն ու Կարապետ Չալեանը նւաճեցին բրոնզէ մեդալ:

 

Արմենուհի Մխոյեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։