Հա

Մարզական

04/04/2020 - 08:20

ՕՊԵԿ+ մատակարարների խումբը քննարկում է նաւթի համաշխարհային մատակարարումը կրճատելու հարցը

ՕՊԵԿ+ նաւթի մի խումբ մատակարարներ քննարկում են օրական 10 մլն. բարելով նաւթի համաշխարհային մատակարարումը կրճատելու հարցը: 

«alikonline.ir» - ՕՊԵԿ+ նաւթի մի խումբ մատակարարներ քննարկում են օրական 10 մլն. բարելով նաւթի համաշխարհային մատակարարումը կրճատելու հարցը: Ըստ News.am-ի՝ հաղորդում է Reuters-ը՝ յղում անելով ՕՊԵԿ-ի աղբիւրին։ Նա յաւելել է, որ յաջորդիւ ցանկացած կրճատումը պէտք է ներառի արտադրողներին միութեան սահմաններից դուրս։

Նախօրէին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է, որ հեռախօսազրոյց է անցկացրել Սաուդական Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի հետ եւ սպասում է, որ թագաւորութիւնն ու Ռուսաստանը կը կրճատեն նաւթի արդիւնահանումը օրական շուրջ 10 միլիոն բարելի չափով։

ԱՄՆ-ը ՕՊԵԿ-ի անդամ չէ եւ չի մասնակցել ՕՊԵԿ+ գործարքում՝ ի տարբերութիւն Սաուդական Արաբիային եւ Ռուսաստանին։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։