Հա

PDF

Items filtered by date: Կիրակի, 03 Նոյեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Աբանի 13-ին՝ Համաշխարհային մեծապետականութեան դէմ պայքարի ազգային օրւայ նախօրէին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է աշակերտութեան եւ ուսանողութեան ներկայացուցիչների հետ:

Published in Իրան
Կիրակի, 03 Նոյեմբերի 2019 14:30

Թիւ 296 բանաձեւի առիթով

Ի խորոց սրտի եւ ջերմօրէն շնորհաւորում եմ հայ ժողովրդին ու նրա արդար դատի հաւատարիմ պաշտպան Հայ Դատի յանձնախմբերին, ի մասնաւորի՝ Վաշինգտոնի գրասենակին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից թիւ 296 բանաձեւի վաւերացման համար, միեւնոյն ժամանակ երախտագիտութիւն ու ջերմ շնորհակալութիւն եմ յայտնում այն բոլոր կոնգրեսականներին, ի մասնաւորի՝ հայ ազգի երկու կոնգրեսականներ՝ Աննա Էշուին ու Ջեքի Սփիէրին, որ ականջալուր արդարութեան կանչին, կողմ քւէարկեցին նշեալ բանաձեւին:

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը սիրիական հեռուստաընկերութիւններին տւած հարցազրոյցում խօսել է նաեւ հայ համայնքի մասին: «Սանա»-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, թէ հնարաւո՞ր է ապրել քրդերի հետ միասին այն բանից յետոյ, ինչ տեղի ունեցաւ, Ասադն ասել է, որ քրդերի մեծամասնութիւնը միշտ լաւ յարաբերութիւններ են ունեցել պետութեան հետ եւ առաջ են քաշել իրական հայրենասիրական գաղափարներ:

Published in Սփիւռք

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը յայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «չունի արտաքին քաղաքականութիւն որպէս այդպիսին»:

Published in Միջազգային

Թուրքիայում չեն դադարում դժգոհութիւնները՝ կապւած հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ընդունւած Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւին։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-ԱՄՆ միջխորհրդարանական բարեկամութեան խմբի նախագահ Մեհդի Էքերը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներին նամակ է յղել։

Published in Միջազգային

168.am-ի հարցազրոյցը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Ֆինանսների յանձնախմբի նախագահ Արմէն Գրիգորեանի հետ:

Published in Տնտեսական
Կիրակի, 03 Նոյեմբերի 2019 13:30

3 նոյեմբերի 2019

Published in PDF

Գանատայի մէջ տասնամեակներէ ի վեր գործող հայկական ամէնօրեայ վարժարաններու կրթական մարմիններու գերագոյն նպատակը եղած է ազգային գաղափարախօսութեան հիմնադոյթներով` աշակերտին հայակերտ դաստիարակութիւնը եւ ազգը, Հայրենիքը, ընտանիքը եւ եկեղեցին գերադասելու հրամայականը:

Կիրակի, 03 Նոյեմբերի 2019 12:10

Երկու իրադարձութիւններ

Յատկապէս Արեւմտեան Ամերիկայի մեր համայնքին համար մերթ յոյզի եւ տխրութեան, մերթ ցնծութեան ու յաղթանակի սուր ելեւէջներով յատկանշուող շաբաթ մը եղան անցնող օրերը: Շաբաթը սկսանք ՀԲԸՄ-ի Վաչէ եւ Թամար Մանուկեան երկրորդական վարժարանը յառաջիկայ տարի փակելու որոշումին ցնցիչ ու սրտաճմլիկ լուրով: Երկուշաբթի օր, ականատեսը եղանք դպրոցի աշակերտութեան, ծնողներուն, ուսուցչական կազմին, շրջանաւարտներուն եւ այլ հայրենակիցներու դպրոցի շրջափակին մէջ կատարած բողոքի ցոյցի յուզական պատկերին:

ԱՄՆ-ի սադրանքներն ուղղւած են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, Իսլ. խորհրդարանում յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Published in Իրան
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։