MENU
Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահն այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Ազատութիւն» նորարական գործարանի բացման արարողութեան ժամանակ յայտարարել է, որ վաղւանից ուժի մէջ կը մտնի Իրանի Միջուկային համապարփակ համաձայնագրով ստանձնած պարտաւորութիւնների նւազեցման չորրորդ փուլը:
Իրան-Հայաստան առեւտրի պալատի նախաձեռնութեամբ եւ Իրանում Հայաստանի դեսպանութեան համագործակցութեամբ, երէկ՝ նոյեմբերի 4-ին, կազմակերպւել էր մէկօրեայ համաժողով՝ «Իրանի ակտիւ մասնակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեան եւ Իրանի ու Հայաստանի առեւտրական համագործակցութեան նոր փուլը» թեմայով:
Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը ողջունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութեան յայտարարութիւնը, ըստ որի՝ 2019 թւականին ԱՄՆ կառավարութեան օգնութիւնը Հայաստանին կը կազմի 60 մլն. դոլար:
Իսրայէլական ամենահեղինակաւար օրաթերթերից The Jerusalem Post-ը յօդւած է հրապարակել, որում անդրադարձել է հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը՝ նշելով, որ Իսրայէլն այլեւս չունի ոչ մի պատճառ վախենալու թուրքական արձագանքից:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը խնդրայարոյց է համարում Փաշինեանի յայտարարութիւնը, թէ Արցախի հարցը պէտք է լուծել հանրաքւէի միջոցով։
Երկուշաբթի թուրքական ուժերը Սիրիայի հիւսիսում ձերբակալել են ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադիի քրոջը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեկտեմբերի ընտրութիւններում յաղթելու դէպքում անմիջապէս խորհրդարանի քննարկմանը կը ներկայացնի Brexit-ի վերաբերեալ ԵՄ-ի հետ ձեռք բերւած համաձայնագիրը: Այս խոստումը կառավարութեան ղեկավարը եւ իշխող Պահպանողական կուսակցութեան առաջնորդը տւել է ընդդիմադիր Լէյբորիստական կուսակցութեան ղեկավար Ջերեմի Քորբինին ուղարկած նամակում:
Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման 90-ամեակի առիթով (90-ամեակը լրանալու է 2020 թւականին) իրականացւեց համերգային միջոցառում, նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի «Մեղեդի» մանկա-պատանեկան երգչախմբի կատարմամբ, որի միջոցով մեկնարկը տրւեց այս առիթին նւիրւած ծրագրերի շարանի։ Յատկանշական է, որ 2020 թւականին լրանում է նաեւ «Մեղեդի» երգչախմբի հիմնադրման 10-ամեակը։