Հա

PDF

Items filtered by date: Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 28-րդ տարեդարձի առիթով, երէկ՝ սեպտ. 21-ի երեկոյեան Իրանում ՀՀ դեսպանութեան նախաձեռնութեամբ, կազմակերպւել էր միջոցառում-ընդունելութիւն՝ «Արարատ» մարզաւանի Ս. Խաչ մատուռի շրջափակում եւ «Այգեստան»-ում: Հանդիսութեան մեկնարկին «Մաշտոց» երգչախումբը ղեկավարութեամբ մայեստրօ Ռազմիկ Օհանեանի, դաշնամուրի մօտ Ալւին Աւանէսեանի հնչեցրեց Հայաստանի եւ Իրանի պետական հիմներգերը:

Published in Թեհրան
Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019 13:30

22 սեպտեմբերի 2019

Published in PDF

Իրանը տարածաշրջանի ժողովրդների բարեկամն է, իսկ սիոնիստական ռեժիմը՝ թշնամին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին Բանդար Աբբասում, Իրանի ռազմածովային ուժերի ռազմական շքերթի մեկնարկին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

Published in Իրան
Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019 12:10

Փորձութիւն անկախութեամբ

Անկախութիւնը բացարձակ արժէք է: Յայտնագործութիւն չէ արձանագրելը, որ որեւէ ժողովրդի անվտանգ եւ հեռանկարային ապագայի հիմնական երաշխիքը նրա գոյավիճակն է անկախ պետականութեան պայմաններում: Միաժամանակ բացարձակ չէ անկախութիւնը, քանի որ նոյնիսկ տիեզերական մարմիններն են ձգողականութեան օրէնքով փոխկապակցուած իրար հետ: Երկրագնդի գերհզօր տէրութիւնները կաշկանդուած են միջազգային օրէնքներով, դաշնակիցների եւ ոչ դաշնակիցների հետ ունեցած փոխյարաբերութիւններով եւ այլն:

Հայաստանեան փառատօնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակութեամբ, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան ու «Սօս Սարգսեան մշակութային հիմնադրամի» յուսալի աջակցութեամբ, հայրենի բնօրրան Ստեփանաւանում կը լուսարձակի «Նահապետի յոբելեանական աշունը» խորագրով նորաստեղծ փառատօնը՝ ի նշանաւորումն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական վաստակաշատ գործիչ, ճշմարիտ հայրենասէր ու իմաստուն մտաւորական, տոկուն թատերաշինարար ՍՕՍ ՍԱՐԳՍԵԱՆԻ ծննդեան 90-րդ տարեդարձի։

Published in Մշակոյթ

Պաշտպանութեան սրբազան շաբաթւայ մեկնարկի առիթով կազմակերպւած զինւորական շքերթի ընթացքում ԶՈՒ-ն երկայացրել է հայրենական արտադրութեան «Քաման 12» ԱԹՍ-ն ու «Բաւար 373» ՀՕՊ-ը:

Published in Իրան

Այսօր` սեպտեմբերի 22-ին Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերը նաւատորմի զինւորական շքերթ կիրականացնեն: Այս մասին լրագրողների հետ զրոյցում յայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսէյն Խանզադին:

Published in Իրան

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին նշել է, որ Իրանը բարեկամութեան ձեռք է մեկնում իր հարեւան երկրներին, եւ պատրաստ է աչքաթող անել տարածաշրջանում, նրանց թոյլ տւած նախկին սխալները: Նա միեւնոյն ժամանակ, արտատարածաշրջանային ուժերին կոչ է արել հեռանալ Պարսից ծոցից:

Published in Իրան
Կիրակի, 22 Սեպտեմբերի 2019 10:30

Ուխտագնացութիւն Սարի-Գորգան

Հինգշաբթի, 19 սեպտեմբեր 2019-ին, թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը, իր հովւական այցելութիւնները շրջաններում, Խաչվերացի տօնի ուրախ առիթով այցելեց Սարի եւ Գորգան հայ համայնքին: Նոյն առիթով տելի ունեցաւ երկօրեայ ուխտագնացութիւն, կազմակերպութեամբ Թ.Հ.Թ. Կրօնական խորհրդի եւ համագործակցութեամբ Թ.Հ.Թ. եկեղեցիների Եկեղեցական խորհուրդներից կազմւած յատուկ ուխտագնացութեան յանձնախմբին։

Published in Թեհրան

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը պնդելով, որ Իրանն առաջինը չի սկսի պատերազմը, նախազգուշացրել է, որ պատերազմ սկսող կողմը դրա աւարտողը չի լինելու:

Published in Իրան
Էջ 1, 3-ից
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։