Հա

PDF

Items filtered by date: Չորեքշաբթի, 25 Սեպտեմբերի 2019 - «ԱԼԻՔ» Օրաթերթ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը շեշտել է, որ բոլոր երկրները պէտք է յարգեն Սիրիայի տարածքային ամբողջականութիւնը, եւ միջազգային հանրութեանը կոչ է արել դադարեցնել Սիրիայում սիոնիստական ռեժիմի ագրեսիան: Այս մասին նա յայտարարել է «Սիրիայի հարցով ԵՄ բարձրագոյն նիստ»-ի ժամանակ, որը կայացել է երէկ՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ում. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Published in Իրան

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները պայմանաւորւել են աջակցել Ժնեւում Սիրիայի սահմանադրական կոմիտէ ի նիստի կայացմանը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտօնական կայքում հրապարակւած, երեք երկրների համատեղ յայտարարութեանը յղումով:

Published in Իրան

Հ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադին, որն աւարտում է իր դիւանագիտական առաքելութիւնը հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանի հետ:

Published in Իրան

Թրամփի ելոյթը՝ Իրանին ագրեսիւ երկիր ներկայացնելու նպատակ էր հետապնդում: Այս մասին իր թւիթերեան էջում գրել է Իրանի կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին՝ անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ԱՄՆ Նախագահի ելոյթին:

Published in Միջազգային

Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ՄԱԿ-ի կենտրոնակայանի միջանցքներում պատահաբար հանդիպել են Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Published in Իրան

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 24-ին հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլի հետ:

Published in Իրան

ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ սեպտեմբերի 24-ին հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Published in Իրան

Արտաքին գործերի նախարարութիւնը հանդէս է եկել յայտարարութեամբ, դատապարտելով նախօրէին Եւրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հրապարակած համատեղ յայտարարութիւնը՝ «պատւիրւած եւ անպատասխանատու» որակելով Սաուդական Արաբիայի նաւթային օբիեկտների դէմ յարձակման համար Իրանին ուղղւած մեղադրանքները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Published in Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանում:

Published in Միջազգային
Էջ 2, 2-ից

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։