MENU
Իտալական «Ռոմա»-ն կը փորձի տրանսֆերային պատուհանի վերջին օրը (սեպտեմբերի 2) վարձակալել Լոնդոնի «Արսենալ»-ի եւ Հայաստանի հաւաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարեանին:
Բռնկումների գրեթէ 31 հազար օջախ է անցած ամսին գրանցւել Ամազոնիայի բրազիլական մասում: Դա վերջին ինը տարւայ ամենաբարձր ցուցանիշն է եւ գրեթէ եռակի աւելի է, քան մէկ տարի առաջ:
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը սեպտեմբերի 2-ին շնորհաւորական ուղերձ է յղել Արցախի Հանրապետութեան օրւայ առթիւ:
Սեպտեմբեր 2-ին, 28 տարի առաջ, այդ ժամանակ տակաւին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ եւ Շահումեանի Շրջան անունով ծանօթ՝ հայոց հինաւուրց Արցախ Աշխարհի ժողովրդական պատգամաւորները, ատենի օրէնըսդիր իշխանութեան Մարզային եւ Շրջանային Խորհուրդներու միացեալ նիստ մը գումարելով, հռչակեցին Արցախի Անկախութիւնն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիմնադրումը։
Անկախ պետութիւնը բարձրագոյն արժէք է ղարաբաղցիների համար: Այդ մասին News.am-ին յայտարարել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Դաշնակցութիւն» խմբակցութեան ներկայացուցիչ Վահրամ Բալայեանը:
Զինւորականների կողմից արհեստական ինտելեկտի համակարգերի օգտագործման լուրջ վտանգ է պարունակում դրա մասնակցութիւնը միջուկային հարւած հասցնելու մասին որոշումների կայացմանը։ Այս մասին գրում է Breaking Defense պարբերականը՝ յղում կատարելով ԱՄՆ պաշտպանութեան նախկին նախարար Ռոբերտ Վորքին:
Ծանր օրերին Ռուսաստանը կանգնած է եղել Իրանի կողքին: Այս մասին Մոսկւայի օդանաւակայանում, լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:
ԵՄ արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարը Հելսինկիում կայացած ԵՄ պաշտպանութեան եւ արտաքին գործերի նախարարների երկօրեայ հանդիպման մասին ներկայացրած զեկոյցում նշել է, որ հանդիպման առանցքում են եղել Իրանի հետ Միջուկային գործարքը եւ եւրոպական պաշտպնաութիւնը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
74 տարեկան հասակում, սեպտեմբերի 1-ին, Լոս Անջելէսում մահացել է լիբանանահայ ճանաչւած եւ սիրւած երգիչ Ադիս Հարմանդարեանը: