Հայաստան - ԱրցախՔաղաքական

Թուրքիան Արցախի նախագահի ընտրութիւնը «խաղաղ բանակցութիւնները» խաթարելուն ուղղւած քայլ է համարել

Թուրքիան Արցախի Հանրապետութեան նախագահի ընտրութիւնը համարում է  Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող «խաղաղ բանակցութիւնները» խաթարելուն ուղղւած քայլ։

Այդ մասին նշւած է Թուրքիայի ԱԳՆ տարածած յայտարարութիւնում։

Յայտարարութեան տեքստում Արցախի Հանրապետութիւնը ներկայացւում է որպէս «Ադրբեջանի մաս»։

«Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ոչ լեգիտիմ հայկական ուժերի կողմից վերահսկւող տարածքներում ընտրութիւնների անցկացումը տարածաշրջանում իրավիճակը միակողմանիօրէն լեգիտիմացնելուն ուղղւած փորձ է, ինչը հակասում է միջազգային իրաւունքին»,- նշւած է թուրքական գերատեսչութեան յայտարարութիւնում։

Թուրքական կողմը յաւելել է. «Անկարան դատապարտում է ընտրութիւնները, որոնք անցկացւել են այն ժամանակ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը փորձում են շարունակել խաղաղ բանակցութիւնները եւ դրանք գնահատում է որպէս այդ բանակցութիւնները խաթարելուն ուղղւած քայլ։ Թուրքիան չի ճանաչում այդ ոչ լեգիտիմ ընտրութիւնները, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը»։

Թուրքիան ՄԱԿ-ին ու միջազգային կազմակերպութիւններին եւս կոչ է արել չճանաչել Արցախի Հանրապետութեան նախագահի  ընտրութիւնները։

«Tert.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button