Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վահէ Յովհաննիսեան «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ. Երբ Արցախը ծայրայեղ շրջափակման մէջ է, ԱԺ նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով խայտառակութիւն է

Երկարատեւ արձակուրդից յետոյ վերսկսւած ՀՀ ԱԺ նստաշրջանը կոնկրետ, փաստացի ապացոյցն է այն բանի, որ այսօր Արցախը Հայաստանի հետ որեւէ քաղաքական կապ չունի։

Ծայրայեղ շրջափակման մէջ գտնւող Արցախում, ժամերի ընթացքում փոխւող իրավիճակի, ճանապարհային պատերազմի պայմաններում, նիստը սկսել ՔՊ-ի հանդարտ օրակարգով իհարկէ, խայտառակութիւն է։ Բայց միւս կողմից սա պարտադրում է Արցախի իշխանութիւններին եւ միջազգային հանրութեանը՝ փնտրել նոր միջանկեալ լուծումներ, որոնք կապահովի Արցախի անվտանգութիւնը, խաղաղ ու արժանապատիւ ապրելու միջավայրը եւ հնարաւորութիւններ կը ստեղծեն երկարատեւ լուծումներ գտնելու համար։ Այս լուծումների մշակման եւ ներդրման պրոցեսին պէտք է լուրջ եւ ծանրակշիռ ներդրում ունենայ հայաստանեան իրօք մտահոգ, ռացիոնալ հանրութիւնը եւ հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներն ու անհատները, որովհետեւ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ամենեւին էլ Հայաստանի խորհրդարանը չեն։ Սա շատ կարեւոր շրջափուլ է։

Միւս կողմից, թշնամու զօրքի խոշոր կուտակումների եւ Նիկոլի «հեռախօսային դիւանագիտութեան» ծայրայեղ վտանգաւոր փուլում, հայ-ռուսական յարաբերութիւնների սրման պիկին, երբ մեր իսկ կոպիտ սխալների շնորհիւ Էրդողանն արդէն միջնորդի (կամ նայողի) դեր է ստանձնում տարածաշրջանում, ՀՀ ԱԺ-ն ոչ մի առնչութիւն չի ցուցաբերում իրական օրակարգին։ Այս դէպքում էլ ծագում է հարց՝ ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, ի՞նչ կապ ունի այն հէնց Հայաստանի հետ։

Առնչւող Յօդւածներ

Back to top button