ԹեհրանՀայաստան - Արցախ

Տիգրան Աբրահամեան. «Անհնար է թերագնահատել Իրանի դերը տարածաշրջանային զարգացումներում»

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանն իր «Ֆէյսբուք»-եան էջում գրառում է կատարել, անդրադառնալով «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, եւ դրանում կայացած քննարկումներին:

«Թեհրանում մասնակցում եմ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է՝ «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան ւե ինքնիշխանութեան պահպանման համար», որը կազմակերպւել է ՀՈՒՍԿ հաստատութեան կողմից (Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ):

Թեմայի շրջանակներում ծաւալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայութեանն ու հնարաւոր սցենարային զարգացումներին:

Անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնաւորապէս Իրանի դերն այս զարգացումներում, մանաւանդ, որ մի քանի կարեւոր ուղղութիւններում երկկողմ շահերը համընկնում են եւ կարող են ծառայել ընդհանուր նպատակներին:

Միւս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանութիւնը շարժւում է ոչ թէ պրագմատիկ կամ չոր հաշւարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումները դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թէ ով կը շահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կը կորցնի:

Չեմ կարող նաեւ չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունութիւն եւ ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:

Դեռեւս հնարաւորութիւն կայ հնարաւոր բախումը կանխելու համար, բայց դա կապւած է մեծ թւով գործօններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կը լինի»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button