Հայաստան - ԱրցախՔաղաքական

Մուրադ Փափազեան. «Հայերին սպառնում են ձերբակալութիւններ, էթնիկ զտումներ, զանգւածային սպանութիւններ, ցեղասպանութիւն»

Ադրբեջանը յաղթեց։ ՀԱՅԵՐԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրում է Ֆրանսիայի հայկական ընկերութեան (CCAF) համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը:

«Ղարաբաղի հայերը, ի վերջոյ, զիջեցին Ադրբեջանի գերակայութեանը։ Եւ կրկին ուժը գերազանցեց իրաւունքին:

Հայերին սպառնում են ձերբակալութիւններ, էթնիկ զտումներ, զանգւածային սպանութիւններ, ցեղասպանութիւն։

Այս աշխարհը փտած է! 2022 թւականի դեկտեմբերի 12-ից շրջափակման մէջ գտնւելով՝ ոչ մի պետութիւն, ոչ մի տերութիւն մատն անգամ չի շարժել։ Այս ուղերձը պարզ էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Նրանք կարողացան գնահատել միջազգային հանրութեան վախկոտութիւնը։ 2020 թւականի նոյեմբերի 12-ին Նախագահը մեզ ասաց. «Մենք բոլորս վախկոտ էինք»։ Այդպէս է մինչ օրս»,- գրել է Փափազեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button