Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Թաթոյեան. «Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ․ Կապի բացակայութեան պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհւա՞ծ են, թէ՞ ոչ, չափազանց բարդ է»

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը «Ֆէյսբուք»-եան իր էջում գրել է.

«Արցախում կան հազարաւոր կորած մարդիկ։ Կապի բացակայութեան պատճառով նրանց գտնելը կամ պարզելը զոհւա՞ծ են, թէ՞ ոչ, չափազանց բարդ է։

Բազմաթիւ ընտանիքների անդամներ չեն կարողանում գտնել իրար՝ ծնողը երեխային կամ երեխան ծնողին, քոյրը եղբօրը եւ այդպէս շարունակ։

Ամբողջական բնակելի վայրեր կտրւած են իրարից, մարդկանց ճակատագրերն անյայտ են։

Այս ամենին աւելանում է սննդի, կապի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայութիւնը, որն աւելի է մեծացնում մարդկանց տառապանքները»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button