Հայաստան - ԱրցախՔաղաքական

Բագրատ Սրբազան. «Փաշինեանի համար ոչ հայրենիք կայ, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ պետութիւն»

«ԱԼԻՔ» – «Այսպէս կոչւած կառավարութեան ղեկավարը երէկ ճնշման եւ պարտադրանքի տակ արդէն որոշակի բաներ է ասել։ Նրա համար ոչ հայրենիք կայ, ոչ սեփական ժողովուրդ կայ, ոչ էլ սեփական պետութիւն կայ»,- այսօր Կիրանց գիւղ տանող ճանապարհի մօտ, լրագրողների հետ զրոյցում ասել է Բագրատ արք. Գալստանեանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանութիւնն առաւօտեան յատուկ գործողութիւն իրականացրեց Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատւածում։

Բագրատ սրբազանը պնդում է՝ Նիկոլ Փաշինեանը 2021 թւականից առ այսօր ստում է, քանի որ ոչ նախընտրական արշաւում, ոչ կառավարութեան ծրագրում այսօրինակ սահմանազատման-սահմանագծման մասին խօսք չի եղել ու սա է խնդիրը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button