Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վարուժան Գեղամեան. «Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մէկին մէկ նոյն քարոզն են անում»

«ԱԼԻՔ» – Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը «Ֆէյսբուք»-ի իր էջում անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ մեկնարկած շարժմանը վարկաբեկելու փորձերին՝ նշել է, որ ադրբեջանական մամուլը եւ Հայաստանում իշխանական լրտաւամիջոցները գործում են նոյն ոճով։

«Ողջ երեկոյ հետեւում եմ ադրբեջանական մեդիային, թէ ինչպէս են լուսաբանում Բագրատ Սրբազանի առաջնորդած ազատագրական երթը:

Մեր թշնամիները անթաքոյց կերպով թիրախաւորում են Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, հայ եկեղեցուն, մի խօսքով բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցութիւնն են յայտնել սկսւած շարժմանը: Հասկանալի է, թէ ինչու:

Զուգահեռ թերթում եմ Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութեանը ծառայող լրատւամիջոցների էջերը:

Տպաւորութիւն է, որ պարզապէս վերցնում են ադրբեջանական նիւթերը, թարգմանում հայերէն ու տարածումը իբր հայրենասիրական քարոզ: Մէկին մէկ նոյն քարոզն է, նոյն ատելութիւնն ու սուտը հայերի դէմ:

Մի´ հետեւէք, մի´ լսէք ու մի´ հաւատացէք նրանց: Նրանք ստում են»,- «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button