Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դիւանագէտների Համահայկական խորհուրդը իր աջակցութիւնն է յայտնում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը

«ԱԼԻՔ» – Դիւանագէտների Համահայկական խորհուրդը իր անվերապահ եւ ամբողջական աջակցութիւնն է յայտնում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժմանը։ Այս մասին ասւած է ԴՀԽ հրապարակած յայտարարութիւնում։

«ԴՀԽ-ն կոչ է անում մեր բոլոր արժանապատիւ ու հայրենասէր քաղաքացիներին ու հայութեան բոլոր հատւածներին իրենց միասնական եւ ակտիւ մասնակցութիւնը բերել արդարութեան ու ճշմարտութեան այս համահայկական պայքարին»,- նշւած է յայտարարութեան մէջ։

Յիշեցնենք, որ «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդութեամբ Կիրանցից քայլերով շարժւել են Երեւան։ Նրանք Երեւան կը հասնեն մայիսի 9-ին։

«Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հիւսիսից հարաւ մենք մեծ, անհասկանալի արիւնահոսութեան գործընթացքում ենք գտնւում։ Այս գործընթացը պէտք է դադարեցւի»,- քայլերթից առաջ յայտարարել էր Բագրատ Սրբազանը։

Քայլերթին բացի տաւուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արւեստագէտներ, զոհւած զինծառայողների հարազատները։

Առնչւող Յօդւածներ

Back to top button