Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վազգէն Մանուկեան. «Միայն քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարաւոր չէր փոխել այն վիճակը, որի մէջ գտնւում է հայ ժողովուրդը»

«ԱԼԻՔ» – Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարաւոր չէր փոխել այն վիճակը, որի մէջ այժմ գտնւում է հայ ժողովուրդն ու մեր պետութիւնը։ Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը:

«Պէտք էր ազգային, գաղափարական, հաւատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, եւ դա այժմ տեղի է ունենում։

Այդ հոսանքն արդէն իսկ առողջացնում, նոր յոյս ու հաւատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարաւոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։

Ողջունում եմ Տաւուշում ծնւած եւ համազգայինի վերածւող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատւութիւնը, ինքնավստահութիւնը եւ այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրաւունքը»,- գրել է նա:

Առնչւող Յօդւածներ

Back to top button