Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանցիները ձերբակալե՞լ են Ռուբէն Վարդանեանին. վերջնիս կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հանդէս կը գայ յայտարարութեամբ

Քիչ առաջ լրատւամիջոցները տեղեկութիւն տարածեցին, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը Հայաստան գալու ճանապարհին ձերբակալւել է ադրբեջանցիների կողմից։

«168.am»-ը լուրը ճշտելու նպատակով կապ հաստատեց Արցախում եւ Երեւանում գտնւող նրա թիմակիցների, գործընկերների հետ:

Նրանք պատասխանեցին՝ Վարդանեանի հետ դեռեւս չեն կարողանում որեւէ կապ հաստատել, տարածւած տեղեկութիւնը դեռ հնարաւոր չէ հերքել կամ հաստատել:

Ռուբէն Վարդանեանի թիմից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդէս կը գայ յայտարարութեամբ:

Լրատւամիջոցի հետ զրոյցում Ռուբէն Վարդանեանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, տեղեկացրել է, որ ամուսնու հետ կապը կորել է, ձերբակալութեան մասին լուրեր է տեսել ադրբեջանական լրատւամիջոցներում։ Այլ մանրամասներ չհաղորդեց։

Ադրբեջանական «Տելեգրամ»-եան ալիքները, յայտնում են, որ Վարդանեանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։

Առնչւող Յօդւածներ

Back to top button