Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը Լաչինի անցակէտում ձերբակալել է Արցախի Հանրապետութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին

Ադրբեջանը Լաչինի անցակէտում՝ Արցախից Գորիս մտնելու փորձի ժամանակ, ձերբակալել է Արցախի Հանրապետութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանին:

Այս մասին յայտնում է ՏԱՍՍ-ը՝ Մնացականեանի շրջապատից աղբիւրին յղումով:

Ադրբեջանի պետական անվտանգութեան ծառայութիւնը եւս հաստատել է Լեւոն Մնացականեանի ձերբակալութեան մասին լուրը, գրում են ադրբեջանական լրատւամիջոցները։

Յաղորդւում է, որ Արցախի Հանրապետութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը ձերբակալւել է Լաչինի անցակէտում։

Նշւում է, որ նա արագ արձագանքման ուժերի աշխատակիցների ուղեկցութեամբ տեղափոխւել է Բաքու, որտեղ նրան յանձնել են պետական մարմիններին։

Առնչւող Յօդւածներ

Back to top button