Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռազմական փորձագէտ. «Յետոյ կը պարզւի, որ արդէն եկել է սիւնեցիների համար օգնութիւն հաւաքելու ու կացարան ճարելու ժամանակը»

Մեր տղէրքի կռիւը եւ թշնամուն պատճառած կորուստները, իմ հաշւարկով, մօտ 4-6 ամսով յետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարւածելու իր պլաններում, կարծում է փորձագէտ Կարէն Վրթանէսեանը։

Նա գրել է.

«Մնում, մնում, ինչ-որ մարդիկ ասում են. «Աւելի լաւ չէ՞ր Արցախն առանց մարտի յանձնւէր, տղէրքը չզոհւէին, քան թէ հա՛մ կռւէին, հա՛մ Արցախը յետոյ յանձնւէր»։

Մեր տղէրքի կռիւը եւ թշնամուն պատճառած կորուստները, իմ հաշւարկով, մօտ 4-6 ամսով յետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարւածելու իր պլաններում։ Գուցէ, սխալ եմ հաշւում։ Գուցէ, չափից դուրս լաւատեսական է հաշւարկս, չգիտեմ… Ամէն դէպքում, տղէրքը մեզ մի քանի ամիս ժամանակ տւեցին իրենց կեանքերի հաշւին։

Իհարկէ, այստեղից ամէն ինչ կարւի, որ մենք այդ ժամանակն էլ փոշիացնենք, ոչ մի բանի պատրաստ չլինենք։ Նիկոլով կարւի, գերյուզական շեղող թեմաներով կարւի, «վատի ու վատագոյնի միջեւ» խայտաբղէտ ընտրութիւններ դէմ տալով կարւի…

Իսկ յետոյ կը պարզւի, որ արդէն եկել է սիւնեցիների համար օգնութիւն հաւաքելու ու կացարան ճարելու ժամանակը։ Եւ այնպէս չէ, որ Երեւանն էլ այդ ամենից շատ հեռու է, բնաւ ոչ»։

 «Yerkir.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button