Հայաստան - ԱրցախՄիջազգային

ՀԱՊԿ-ն պատրաստ է խաղաղապահ ուժեր ուղարկել հայ-ադրբեջանական սահման

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնների զարգացման վրայ, Երեւանը մնում է դաշնակից եւ շարունակում է աշխատել կազմակերպութիւնում։

Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ ասւած է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի International Affairs ամսագրում հրապարակւած յօդւածում։

«Կազմակերպութիւնը պատրաստ էր խաղաղապահ առաքելութիւն ուղարկել՝ վերահսկելու իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն այս աշխատանքի վերջին մասում Երեւանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը՝ կապւած Բաքւի հետ խաղաղութեան պայմանագրի կնքման հետ։

Միեւնոյն ժամանակ, Հայաստանի աշխատանքը կազմակերպութիւնում շարունակւում է, Երեւանի բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակներում ընթանում են աշխատանքային ռեժիմով։ Հայաստանը եղել եւ մնում է դաշնակից:

ՀԱՊԿ երկրներն իրենց հերթին կենտրոնացած են մնում Հայաստանի Հանրապետութեան հետ դաշնակցային յարաբերութիւնների զարգացման վրայ»,- նշել է Թասմաղամբետովը։

Tert.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button