ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Իրանը մեղադրւում է առանց ապացոյցների պաղեստինա-իսրայէլական հակամարտութիւնը սրելու մէջ»

Եթէ ​​Մերձաւոր Արեւելքում հակամարտութիւնը սրւի, դա կազդի էներգետիկ շուկաների վրայ, յայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խօսքով, յայտնի չէ, թէ առաջիկայում հնարաւոր կը լինի ինչ-որ կերպ հանդարտեցնել իրավիճակը. «Սակայն մենք պէտք է ձգտենք դրան, քանի որ հակամարտութեան գօտու ընդլայնումը կարող է յանգեցնել սարսափելի հետեւանքների։ Ի դէպ, այդ թւում՝ էներգետիկայի ոլորտում։

Իհարկէ, նման գործողութիւնները սրում են իրավիճակը։ Եթէ, ինչպէս ասացիք, հակամարտութիւնը դուրս գայ պաղեստինեան տարածքներից, ապա, իհարկէ, այն իր ազդեցութիւնը կունենայ։

Հիմա ես լսում եմ, որ Իրանին մեղադրում են բոլոր լուրջ բաների մէջ, ինչպէս միշտ, առանց ապացոյցների։ Մենք կը տեսնենք, յուսով եմ, որ ողջախոհութիւնը կը յաղթի», – ասել է Պուտինը «Russian Energy Week» ֆորումի լիագումար նիստում:

Նա նշել է, որ հակամարտութեան սրումը կարող է ազդել նիւթատեխնիկական ապահովման, ապահովագրութեան եւ բեռնափոխադրումների վրայ։ «Սա չի ազդի արտադրութեան վրայ, բայց կարող է ազդել բոլոր միւս բաղադրիչների վրայ, որոնք որոշում են աշխարհի էներգետիկ շուկաների վիճակը։ Սրանք միանգամայն ակնյայտ բաներ են»,- նշել է Պուտինը։

«News.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button