ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Հայաստանի հետ սահմանի պահպանումը Իրանի կարմիր գիծն է

«ԱԼԻՔ»-ը վկայակոչելով Parstoday.ir/hy-ին հաղորդում է, որ Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան յանձնաժողովի նախագահի տեղակալը «Հայեաթ» վերլուծական կայքին տւած զրոյցում ասել է. «Հայաստանի հետ սահմանի պահպանումն ու Հայաստանի տարածքային ամբողջականութեան յարգումը Իրանի կարմիր գիծն է, սակայն, ցաւօք, Ադրբեջանը սիոնիստական ռեժիմի, Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի համագործակցութեամբ ձգտում է փոխել տարածաշրջանի աշխարհագրութիւնը»։

Շահրիար Հէյդարին ասել է. «Տարածաշրջանի աշխարհաքաղաքականութեան փոփոխութիւնը Իրանի Իսլամական Հանրապետութեան կարմիր գծերից մէկն է, եւ մենք չենք ընդունում մեր ընդհանուր սահմանների որեւէ փոփոխութիւն հարեւան Հայաստանի Հանրապետութեան հետ, որը շատ լաւ հարեւան է եւ հեռաւոր անցեալից միշտ խաղաղ յարաբերութիւններ ենք ունեցել այս երկրի հետ»:

Հէյդարին նշել է, որ աւելի լաւ է, որ Ադրբեջանը այնպիսի քայլեր չձեռնարկի, որոնք լարւածութիւն կառաջացնեն տարածաշրջանում:

Իրանի Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգութեան յանձնաժողովի փոխնախագահը հաւաստիացրել է. «Անհրաժեշտութեան դէպքում Իրանը եւս կը դիմի ռազմական ուժին՝ նման բան կանխելու համար, սակայն մեր խորհուրդն է Ադրբեջանին, որ աւելի լաւ է Հայաստանի հետ իր խնդիրները լուծել դիւանագիտական ճանապարհով, եւ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը նոյնպէս յայտնել է իր պատրաստակամութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդ հանդիսանալու կապակցութեամբ»:

Նա նշել է, որ լաւագոյն ճանապարհը դիւանագիտութիւնն է, եթէ Ադրբեջանը քայլեր ձեռնարկի Իրանի սահմանների մերձակայքում՝ սիոնիստական ռեժիմի եւ ԱՄՆ-ի ներկայութեանը համահունչ, Իրանն անպայման կարձագանգի։

Առնչւող Յօդւածներ

Back to top button