ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական

Նախագահ Ռէյիսի. «Իրանը վճռականօրէն դէմ է «Զանգեզուրի միջանցք»-ին»

«ԱԼԻՔ» – «Զանգեզուրի միջանցք»-ը սպառնալիք է տարածաշրջանի երկրների ազգային անվտանգութեան համար: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն, այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, Հայաստանի Անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի եւ Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ։

««Զանգեզուրի միջանցք»-ը հանդիսանում է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայութեան հիմքը, ինչը սպառնալիք է տարածաշրանի երկրների ազգային անվտանգութեան համար: Իսլամական Հանրապետութիւնը վճռականօրէն դէմ է դրան»»,- երկու հանդիպումների ժամանակ յայտարարել է նախագահ Ռէյիսին:

Յաւելենք, որ Արմէն Գրիգորեանի հետ հանդիպման ընթացքում, ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան յարգելու անհրաժեշտութիւնը՝ նախագահ Ռէյիսին անընդունելի է համարել Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն: Նա ընդգծել է արցախահայութեան իրաւունքների եւ անվտանգութեան ապահովման անհրաժեշտութիւնը, շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետութեան պատրաստակամութիւնը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ անվտանգութեան հաստատման եւ պահպանման գործին:

Առնչւող Յօդւածներ

Back to top button