ԻրանՔաղաքական

Իրանը նոր ատոմակայան է կառուցում

«ԱԼԻՔ» – Իրանի նախագահի տեղակալ եւ Ատոմական էներգիայի կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Էսլամին յայտնել է,որ Իրանը սկսել է կառուցել «Քարուն» նոր ատոմակայանը, որի հզօրութիւնը կազմելու է 300 մեգավատ: Այդ մասին նա ասել է. «Ատոմական էներգիայի կազմակերպութեան 20-ամեայ փաստաթղթի իրականացման ընթացքում օրակարգում են միջուկային վառելիքի ցիկլը եւ հանքարդիւնաբերութեան գործունէութեան զարգացումը, իսկ երկուշաբթի, հոկտեմբերի 24-ին մենք սկսել ենք Արեւմտեան Ատրպատականում 12-րդ հանքի շահագործումը»,-այս մասին հաղորդել է ԻՌՆԱ-ն:

Նրա հաւաստմամբ՝ «Մենք նախատեսում ենք առնւազն 5 միլիարդ դոլար ներդնել Արեւմտեան Ատրպատական նահանգում ռադիոակտիւ նիւթերի արդիւնահանման համար, ինչպէս նաեւ այնտեղ սկսել ենք «Քարուն» նոր  ատոմակայանի կառուցումը եւ պայմանագրեր են կնքւել սարքաւորումների ներքին արտադրութեան համար: Ատոմակայանի համար անհրաժեշտ է ջուր եւ էլեկտրաէներգիա, որի ապահովման համար սկսել ենք կառուցել 24 մեգավատ հզօրութեամբ ՋԷԿ եւ ջրի աղազերծման կայան»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button