ՀամայնքՆոր Ջուղա

Հանդիպում՝ իրանահայ գնդապետ օդաչու Արտեմ Մելիքեանի հետ

«ԱԼԻՔ» – Սպահան, Եազդ, Չհարմահալ եւ Բախթիարի նահանգներում՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան բանակի «Ա.Ջ.Ա»-ի ռազմական աւագ տեղակալ գնդապետ Մոստաֆա Քուշկին Նոր Ջուղայում այցելել է «Հաւանիրուզ»-ի գլխաւոր օդաչու, սրբազան  պաշտպանութեան  տարիներին մարտիկ, եւ ներկայումս հանգստի կոչւած գնդապետ իրանահայ Արտեմ Մելիքեանին։

ԻՄՆԱ-ի համաձայն՝ գնդապետ Քուշկին հանդիպման ընթացքում ասել է. «Սրբազան պաշտպանութեան պանծալի տարիները նման էր աննախադէպ ցուցափեղկի, որտեղ մեր քրիստոնեայ հայրենակիցները համակ ոգով ու սրտով պաշտպանեցին հայրենիքը, որը ապացոյցն էր Իսլամական Հանրապետութեան համակարգում կրօնական ու էթնիկ փոքրամասնութիւնների արժանապատիւ համակեցութեան»:

Նա ընդգծեց, որ երբ պատերազմը պարտադրւեց երկրին, Իրանի ողջ ժողովուրդը կողք-կողքի կանգնեց դիմադրութեան եւ պաշտպանութեան ճակատում եւ ժողովրդի տարբեր խաւերի միասնականութիւնից հիասքանչ ցուցադրութիւն ներկայացաւ:

Հանդիպման ընթացքում, իրանահայ գնդապետ օդաչու Արտեմ Մելիքեանը անդրադառնալով Իրանի դէմ Իրաքի պարտադրած պատերազմի տարիներին, ընդգծեց. «Սրբազան պաշտպանութիւնն այնպիսի քաջութիւն պարգեւեց մեզ, որ իմ թռիչքի այդ բոլոր տարիներին զգում էի, որ առիւծի սիրտ ունեմ ու քայլում եմ ծառայութեան, ռազմի ու նւիրւածութեան դաշտում»: Նա նշեց. «Սէրը հանդէպ իմ հայրենիքին, սէրը հանդէպ իմ հայրենիքի ժողովրդին եւ սէրը հանդէպ բանակի բոլոր օդաչուներին, ովքեր եղել են իմ ուղեկիցներն ու գործընկերները, պատճառ հանդիսացան իմ իրականացրած բոլոր թռիչքներին եւ ռիսկերին, որը յաւերժ կը պահեմ իմ սրտում ու հոգում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button