ԹեհրանՀամայնք

Իրանի հայկական դպրոցներում մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարեշրջանը

«ԱԼԻՔ», Կ. Դ. – Այսօր՝ սեպտեմբերի 23-ի առաւօտեան Իրանում հնչեց դպրոցական նորամուտի զանգը եւ Իրանի միլիոնաւոր աշակերտների հետ, իրանահայ աշակերտ-աշակերտուհիները եւս յաճախեցին հայկական կրթօջախներ:

Այս առիթով այսօր առաւօտեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը, ընկերակցութեամբ Թեհրանի հայոց թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչների այցելել է Թեհրանի երկու հայկական դպրոցներ:

Սրբազան Հայրը նախ այցելեց Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան «Ն. Գիւլբենգեան» տղայոց տարրական դպրոցը եւ ապա «Արաքս» հայոց ազգային աղջկանց դպրոցը, որի 70-ամեակն է այս տարի:

Սրբազահ Հայրը երկու դպրոցներում էլ իր խօսքերը ուղղելով աշակերտութեանը կարեւորութեամբ անդրադարձաւ, որ հայոց դպրոցների հայ աշակերտութիւնը պէտք է լաւապէս սովորի իր հայոց պատմութիւնը, կրօնը, հայոց լեզուն եւ գրականութիւնը, որպէսզի տէրը կանգնի իր հայկական արժէքներին, տէրը կանգնի իր հայրենիքին:

Յատկանշական է, որ այսօր առաւօտեան դպրոցական նորամուտի առիթով, Թեհրանի հայոց ազգային տղայոց Նայիրի դպրոց է այցելել, Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button