ԹեհրանՀամայնք

Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած դաշնամուրի կատարում՝ ՀԲԸՄ-ում

«ԱԼԻՔ», Հ. Շ. – Երէկ՝ ապրիլի 26-ին, Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերի շրջանակում, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Մշակութային խմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ: Դաշնամուրի կատարումով հանդէս եկաւ Կարէն Մեհրաբեանը:

Սկզբում ցուցադրւած տեսաերիզում անդրադարձ կատարւեց Հայոց Ցեղասպանութեանը եւ դրան յաջորդող պատմական իրադարձութիւններին, ինչպէս  նաեւ Հ.Բ.Ը.Մ.-ի դերին ցեղասպանութիւնից յետոյ սփիւռքահայ համայնքների ձեւաւորման եւ բարգաւաճման գործում, ընդհուպ, մինչեւ Հայաստանի երկրորդ անկախացումն ու 44-օրեայ պատերազմը:

Ծրագրի բացման խօսքը ընթերցեց Անի Ոսկանեանը, ապա համառօտ կենսագրականից յետոյ բեմ հրաւիրեց դաշնակահար Կարէն Մեհրաբեանին, ինչից յետոյ լսարանը վայելեց թւով 14 կատարումներ, որոնք դասակարգւած էին «դասական-ժողովրդական» եւ «հայրենասիրական երգերի շարան» երկու բաժիններով: Յատկանշական է, որ «Հայրենասիրական երգերի շարան»-ի կատարումները դաշնամուրի համար մշակել էր Կարէն Մեհրաբեանը:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, միութիւնների եւ ազգային ու կրօնական մարմինների ներկայացուցիչները:

Առնչւող Յօդւածներ

Back to top button