ԱտրպատականԹեհրան

Պատգամաւոր Արա Շահվերդեանի հանդիպումները

Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի գրասենեակից տեղեկանում ենք, որ պատգամաւորը երեքշաբթի, յունւարի 23-ին՝ Թաւրիզում Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով հանդիպում է ունեցել Ատրպատականի հայոց թեմի Թեմական խորհրդի անդամների հետ եւ մասնակցելով խորհրդի հերթական նիստին քննարկել է համայնքային հարցերը:

Պատգամաւորը հանդիպում է ունեցել Ատրպատականի հայոց թեմում գործող չորս կառոյցների «Ալիք» հաստատութեան, Հայ Համալսարանականների միութեան, ՀՕՄ-ի վարչութեան եւ Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Թաւրիզի մասնաճիւղի վարչութեան անդամների հետ՝ մօտկից շփւել նրանց յուզող հարցերի եւ խնդիրների հետ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button