Թեհրան

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանի հանդիպումը՝ Կրթական խորհրդի հետ

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի երկամեայ գործունէութեան շրջանի աւարտին, խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը, նոյեմբերի 26-ին մասնակցել է Կրթական խորհրդի հերթական նիստին:

Պրն. Արամեանը հանդիպման սկզբում, Թեմական խորհրդի անունից ողջոյնի եւ շնորհակալական խօսք է ուղղել երկամեայ գործունէութեան ընթացքում ցուցաբերւած սերտ համագործակցութեան համար, ապա հարցումներ ուղղել մի շարք յուզող հարցերի մասին:

Կրթական խորհրդի ատենապետ Ալֆրէդ Կարապետեանն էլ իր հերթին երախտագիտութեան խօսք է ուղղել եւ ամփոփ զեկոյց ներկայացրել իրագործւած աշխատանքների մասին: Նա անդրադառնալով Կրթական խորհրդի ծրագրած դպրոց առ դպրոց հանդիպումներին, որոնցից մի քանիսը դեռեւս ընթացքի մէջ են, յայտնել է, որ ծնողների հետ հանդիպման ընթացքում բոլոր հարցումներին լուսաբանիչ բացատրութիւններ են ներկայացւել եւ արձանագրւում են արծարծւող մտահոգութիւններն ու դժւարութիւնները, որոնց անդրադարձ կը լինի եւ կը քննարկւեն խնդիրների լուծման ու փարատման առումով:

Պրն. Արամեանը իր խօսքի ընթացքում անդրադարձել է նաեւ վերջին ժամանակաշրջանում ներկայացւած մի քանի դիմումներին, դպրոցների տարածքի հնարաւորութիւններից մշակութային տարբեր ոլորտների համար օգտագործելուն, որի ուղղութեամբ դժւարութիւնները մատնանշւելով քննարկում եւ խորհրդակցութիւններ են տեղի ունենում:

Հանդիպման աւարտին Նորայր Արամեանը մէկ անգամ եւս շնորհակալութիւն յայտնելով, յաջողութիւն է մաղթել խորհրդի ապագայ աշխատանքներին:

Ազգային առաջնորդարանի Հանրային կապի գրասենեակ

Առնչւող Յօդւածներ

Back to top button