Մշակութային

Հայաստանից ժամանած «Ֆորմա» թատրոնի «Համլետ»-ով «Ֆաջր» 42-ը ամփոփեց իր առաջին օրը

Շեքսպիր՝ առանց բառերի

«ԱԼԻՔ» – Միջազգային «Ֆաջր» փառատօնի առաջին օրն ամփոփւեց Թեհրանի «Թէաթրէ շահր» թատերական համալիրում ներկայացւած «Համլետ»-ով: Հայաստանը ներկայացնող խմբերից՝ «Ֆորմա»-ի ներկայացրած «Համլետ»-ը բեմականացւեց «Չարսու» թատերասրահում:

Հայկ Իսրայէլեանի գլխաւորութեամբ «Ֆաջր»-ին ներկայ «Ֆորմա» թատրոնը ոճային առանձնայատկութեամբ մնջախաղային է:

Հանդիսատեսը շուրջ մէկ ժամ նստարանին գամւած եւ հետեւելով Շեքսպիրի գլուխգործոցներից՝ «Համլետ»-ի պատկերային «լուռ դիալոգներին», պանտոմիմային խաղարկութեան եւ ստւերների թատրոնի հնարքի միջոցով առնչակից է դառնում պատմութեան այդ հատորին:

Յիշեցնենք, որ Հայաստանից ժամանած Աբովեանի դրամատիկական թատրոնը, գլխաւորութեամբ Արմէն Սարգսեանի, երկու օր շարունակ իրանահայ մանուկների դատին յանձնեց «Պոչատ աղւէսը» ներկայացումը, իսկ Չեխովի «Հիւանդասենեակ համար 6» պատմւածքի հիման վրայ մշակւած «Համար 6» բեմականացումը պատրաստւում է ներկայացնել «Ղաշղայի» թատերասրահում, որը բեմ դուրս կը գայ հինգշաբթի, յունւարի 25-ին:

Լուսանկարը՝ ՀԱՏԻՍԻ

Առնչւող Յօդւածներ

Back to top button