Մշակութային

Հայի մասին պատմող վաւերագրական ֆիլմը՝ Նիւ Եօրքի կինոմրցանակաբաշխութեան լաւագոյն ֆիլմ

Նիւ Եօրքի «Critics Choice Documentary Awards» մրցանակաբաշխութեան ժամանակ 1980-ականներին Ադրբեջանում հետապնդումների ենթարկւած հայի մասին պատմող «Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմը ճանաչւել է լաւագոյն կարճամետրաժ վաւերագրական ֆիլմ: Այս մասին «X» սոցցանցում յայտնել են մրցոյթի կազմակերպիչները։

Ֆիլմի գործողութիւնները ծաւալւում են Լոս Անջելէսում։ Ֆիլմում պատմւում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Ստիւ Բաղմանեանի մասին:

«Վերանորոգման վերջին արհեստանոցը» ֆիլմի ռեժիսորներն են «Օսկար»-ի առաջադրւած Բէն Փրուդֆութը եւ Քրիս Բաուերսը:

«Վերանորոգման վերջին արհեստանոց»-ը առաջադրւել է նաեւ «Լաւագոյն արդիւնք» անւանակարգում։

Առնչւող Յօդւածներ

Back to top button