Սփիւռք

Էլէն Ասատրեանն ընտրւել է Գլենդէլի քաղաքապետ

«Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասւում է «Արեւելեան շրջանի առաջադէմ դեմոկրատներ»-ի (EAPD) կողմից տարածւած հաղորդագրութեան մէջ:

Որպէս առաջին կին թեկնածու՝ քաղաքային խորհրդում ամենաշատ ձայները նա ստացել էր 2022 թւականին։

Այս անգամ նա դարձել է առաջին ամերիկահայ կինը, ով զբաղեցրել է Լոս Անջելէսի մեծութեամբ 4-րդ քաղաքի՝ Գլենդէլի քաղաքապետի պաշտօնը:

«Ոչ մի կարեւոր բան հեշտութեամբ չի ստացւում: Այս յաղթանակը պահանջում էր թիմային աշխատանք եւ հաստատակամութիւն: Մենք շնորհակալութիւն ենք յայտնում խորհրդի անդամներ Արդի Քասախեանին եւ պաշտօնաթող քաղաքապետ Դէն Բրոտմանին ճիշտ վարւելու համար»,- նշւում է հաղորդագրութեան մէջ՝ յաւելելով, որ այս յաջողութեամբ կարող են հպարտանալ բոլոր բնակիչները եւ շահագրգիռ կողմերը, քանի որ արդիւնքներն արտացոլում են արդարութիւնն ու ներառականութիւնը:

Առնչւող Յօդւածներ

Back to top button