ԻրանՏնտեսական

2024 թւականի յունւարի 1-ից՝ Իրանը դարձաւ BRICS-ի լիիրաւ անդամ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ 2024 թւականի յունւարի 1-ից, Իրանը դարձաւ BRICS խմբի լիիրաւ անդամ: Միջազգային տնտեսութեան վրայ ազդելու մեծ կարողականութեամբ այս խումբը, որը ձեւաւորւել է զարգացող տնտեսական երկրների եւ Ռուսաստանի ու Չինաստանի միջեւ համագործակցութեան արդիւնքում, գոյացել է Արեւմուտքի տնտեսական եւ աշխարհաքաղաքական գերակայութեան դէմ հաւասարակշռութիւն ստեղծելու նպատակով:

Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ Նոր տարւայ առաջին օրւայ իր ելոյթում Նասեր Քանանին յայտարարեց BRICS-ին Իրանի լիիրաւ անդամակցութեան մասին եւ յաւելեց. «BRICS-ն աւելի մեծ կշիռ է ստանալու իր նոր անդամների համալրմամբ։ Մենք միշտ ուշադրութիւն ենք դարձրել BRICS խմբի հնարաւորութիւններին, որը բազմակողմ առաւելութիւններ է ընձեռելու Իրանին»։

Նա յաւելել է նաեւ, որ միջազգային տնտեսական փոխյարաբերութիւնների առումով Իրանի բարելաււող կարգավիճակը եւս փոխկապակցւած է BRICS-ին անդամակցելու հետ։

Յիշեցնենք, որ BRICS-ին անդամակցող լիիրաւ երկրներ են նաեւ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը եւ Հարաւային Աֆրիկան:

Առնչւող Յօդւածներ

Back to top button