Այլ

Գրետա Թունբերգը ձերբակալւել է Հաագայում՝ հարիւրաւոր ակտիւիստների հետ գլխաւոր մայրուղին փակելու փորձի ժամանակ

Նիդեռլանդների Հաագա քաղաքում ցոյցի ժամանակ ոստիկանները ձերբակալել են կլիմայի փոփոխութեան ակտիւիստ Գրետա Թունբերգին, այս մասին ըստ News.am-ի յայտնում է Reuters-ը:

Տեղի ոստիկանութիւնը Թունբերգին նստեցրել է մեծ աւտոբուս այլ ցուցարարների հետ, ովքեր փորձում էին փակել Հաագա տանող գլխաւոր մայրուղին:

Թունբերգը միացաւ հարիւրաւոր ակտիւիստների բողոքի ակցիային եւ բերման ենթարկւեց, երբ միացաւ մօտ հարիւր հոգուց բաղկացած խմբին, որոնք փորձում էին փակել A12 մայրուղին:

Վերջին ամիսներին ճանապարհը տասնեակ անգամ փակւել է մի քանի ժամւայ ընթացքում՝ հանածոյ վառելիքի բոլոր սուբսիդաւորումը պահանջող ակտիւիստների կողմից:

Նախորդ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանութիւնը բերման ենթարկւած ցուցարարներին տեղափոխել էր քաղաքի մէկ այլ հատված, որտեղ նրանց ազատ են արձակել առանց հետագայ հետեւանքների:

Առնչւող Յօդւածներ

Back to top button