Հայաստան - ԱրցախՄշակութային

Սամուէլ Թոփալեան. «Անգրագիտութեան մթնոլորտ է ու մարդիկ նման կրթութեամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիր»

«Նման դուրսպրծուկ Կարէն Սիմոնեանի հետ մենք չենք ուզի աշխատել, ստեղծագործել»,-ԿԳՄՍ նախարարութեան դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Գոյ» բեմարւեստի ազգային փորձարարական կենտրոնի դերասան Արսէն Ազիզեանը։

Նա նշեց, որ այս ամբողջ պատմութեան մէջ իրենց համար ամենացաւոտն այս տմարդի կեցւածքն է ի դէմս թատրոնի ժամանակաւոր պաշտօնակատար Կարէն Սիմոնեանի։

«Ինքը կարիերա է ուզում անի, դրա համար ստորագրելու է թատրոնի միաւորման ակտը»,- ասաց Ազիզեանը։

Յիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը ԿԳՄՍ նախարարութեան մօտ էր՝ պահանջելով իրենց թատրոնը չլուծարել ու չմիացնել Գ. Սունդուկեանի անւան ազգային ակադեմիական թատրոնին։

Արսէն Ազիզեանն ասաց, որ իրենք Սունդուկեանի անւանի թատրոնի դերսանական ու ստեղծագործական անձնակազմի հետ որեւէ խնդիր չունեն, սակայն վերամիաւորման արդիւնքում չկան երաշխիքներ, որ 2 ամիս, 2 տարի յետոյ այլ անակնկալներ չեն լինի։

Ակցիայի մասնակից «Գոյ» թատրոնի դերասան Սամուէլ Թոփալեանը լրագրողներին ներկայացրեց ԿԳՄՍ նախարարութեան կողմից իրենց ուղարկւած ծանուցումը յանձնաժողովի նիստը յետաձգելու մասին։ Նա նշեց, որ կէս էջի վրայ տեքստը հայերէնի տարրական սխալներով է գրւած։

«Անգրագիտութիւն է ԿԳՄՍ նախարարութիւնում։ Ցանկացած չարիք ծնւում է անգրագիտութիւնից, տգիտութիւնից։ Սա միայն մեր թատրոնին չի վերաբերում։ Խօսքն արժէքների մասին է։ Սահեանը հայոց լեզւի մասին ասում է՝ «ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի», այսինքն իրենք թքած ունեն մեր բացարձակ արժէքի վրայ, մեր ինքնութեան, մեզ վրայ, ու սա մենք պէտք է հանդուրժե՞նք։

Այս տգիտութեան, անգրագիտութեան մթնոլորտն է, որտեղ համապատասխան մարդիկ նման կրթութեամբ որոշում են ինչ-որ մշակութային օջախի, դպրոցի ճակատագիրը։

Այդ մարդիկ ատում են միասնականութիւնը իրար սիրող մարդկանց, սիրում են աղճատւած, անջատւած, պարտւած վիճակ»,-ասաց նա։

Panorama.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button