Հայաստան - ԱրցախՔաղաքական

Կոչ ենք անում միջազգային հանրութեանը՝ Ադրբեջանից հնարաւորինս խստօրէն պահանջել Բերձորի միջանցքի բացումը

Կոչ ենք անում ողջ միջազգային հանրութեանը՝ Ադրբեջանից հնարաւորինս խստօրէն պահանջել Բերձորի (Լաչին) միջանցքի բացումը եւ անցակէտի հեռացումը։ Այս մասին յայտարարել է Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը։

«Ցանկացած մեքենայի անցումը Ակնայով (Աղդամ) կարմիր գծի խախտում է, այդ փաստն ինքնին շատ վտանգաւոր է իրադարձութիւնների հետագայ զարգացման համար։

Այնուամենայնիւ, մենք շնորհակալութիւն ենք յայտնում Արցախի Հանրապետութեան ղեկավարութեանը բաց լինելու եւ դժւար որոշումներ կայացնելու պատասխանատւութիւն ստանձնելու համար եւ որ փորձում է երկխօսութիւն ստեղծել հասարակութեան հետ։

Յամենայնդէպս, ինչպէս իրականութիւնն անմիջապէս ցոյց տւեց, Ադրբեջանը չի պատրաստւում որեւէ պայմանաւորւածութիւն կատարել որեւէ մէկի, այդ թւում՝ Ռուսաստանի հետ»,- նշել է Ռուբէն Վարդանեանը։

Առնչւող Յօդւածներ

Back to top button