Հայաստան - Արցախ

Թուրքագէտ. «Իրանի հետ յարաբերութիւններն էլ են փչանում»

Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը տելեգրամի իր ալիքում գրել է

«Իրանի նախագահն ՀՀ դէ-ֆակտօ փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրւակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայութեանը, եւ կարծում ենք, որ նրանց ներկայութիւնը ոչ միայն որեւէ խնդիր չի լուծելու, այլեւ այն կը դառնայ աւելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետութիւնների համար»:

Դիւանագէտներից եթէ սա թարգմանենք, կը նշանակի, որ Իրանի հետ յարաբերութիւններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբաւորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արեւմուտքի ուժերին:

Այստեղ պէտք է յիշել, որ մեր տարածաշրջանում կայ երեք անմիջական մեծ պետութիւն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը յստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարաւոր է խաղալ եւ ստանալ փոխշահաւէտ իրավիճակ։ Հայաստանի դէ-ֆակտօ իշխանութիւնը սրա փոխարէն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button