Հայաստան - ԱրցախՄշակութային

Օկուպացւած Խրամորթի Ս. Աստւածածին եկեղեցին՝ ադրբեջանական մշակութային ցեղասպանութեան զոհ

Հայքի մշակոյթի օմբուդսմէնը ահազանգում է.

«Արցախը ամբողջապէս բռնազաւթելուց յետոյ Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է իւրացնել եւ ոչնչացնել Արցախի մշակութային ժառանգութիւնը: Ադրբեջանի կողմից Արցախում եւ Նախիջեւանում իրականացւող մշակութային ցեղասպանութիւնը հանդիսանում է Թուրքիայի կողմից պետական մակարդակով Արեւմտեան Հայաստանում իրականացւող մշակութակործան քաղաքականութեան շարունակութիւնը: Ինչը փաստում է այն մասին, որ Ադրբեջան արհեստածին կազմաւորումը ստեղծւել է հէնց ցեղասպան քաղաքականութեան արդիւնքում:

Ամբողջապէս հայաթափւած Արցախում Ադրբեջանի պետական մակարդակով իրականացւող մշակութային ցեղասպանութեան հերթական զոհը դարձաւ Ասկերանի շրջանի Խրամորթ գիւղի Սուրբ Աստւածածին եկեղեցին:

Ադրբեջանական «APA TV»-ն 2024 թ. մարտի 1-ին հրապարակեց մի տեսանիւթ, https://www.youtube.com/watch?v=dVHGOd3DHCI) որից յստակօրէն երեւում է, որ եկեղեցին օգտագործւում է որպէս պահեստ՝ տարբեր իրեր՝ յատկապէս պլաստիկ շշեր պահելու համար:

Խրամորթի Սուրբ Աստւածածին եկեղեցին ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումների թիրախում է յայտնւել նաեւ 1990-ական թւականներին Արցախի դէմ սանձազերծւած պատերազմի ժամանակ: «Ադրբեջանցի» զաւթիչների կողմից արձակած կրակոցների հետքերը պահպանւել են ինչպէս եկեղեցու պատերին, այնպէս էլ՝ եկեղեցու բակում գտնւող տապանաքարերի վրայ:

Խրամորթի Սուրբ Աստւածածին եկեղեցում տեղի ունեցած վանդալիզմի մասին լուսանկարներ է հրապարակւել նաեւ «@MountainsOfKarabakh» տելեգրամեան ալիքում:

Եկեղեցին կառուցւել է 1800 թւականին: Հարկ ենք համարում նշել, որ հայկական եկեղեցիները որպէս պահեստ օգտագործելն ադրբեջանական ձեռագիր է, որին առնչւող բազմաթիւ օրինակներ կան, մասնաւորապէս՝ մինչեւ բերդաքաղաքի ազատագրումը՝ 1992 թ.: Արցախեան առաջին պատերազմի ժամանակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին օգտագործւել է որպէս ռազմամթերքի պահպանման պահեստ (https://hayqnews.am/?p=2675…): 2020 թ. սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծած լայնածաւալ պատերազմից յետոյ օկուպացւած Հադրութում՝ Դիզափայտ լեռան գագաթին գտնւող Կատարոյի վանքը օգտագործւում է ռազմական նպատակներով: Այս ամէնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով վարում է անհանդուրժողական եւ ֆաշիստական քաղաքականութիւն հայկական մշակութային ժառանգութեան նկատմաբ:

Հաագայի 1954 թւականի կոնւենցիան, որը նաեւ միւս միջազգային պայմանագրերի հիմքն է, իր առաջին յօդւածով սահմանում է, որ մշակութային արժէքը, «անկախ իր ծագումից կամ սեփականատիրոջից, իւրաքանչիւր ժողովրդի համար մեծ նշանակութիւն ունեցող շարժական կամ անշարժ ժառանգութիւնն է»:

Եկեղեցին որպէս պահեստ օտագործելը խաթարում է կառոյցի ամբողջականութիւնը։ Եւ ինչպէս հաստատւել է ԻՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական 36-րդ հանդիպման ժամանակ «ամբողջականութիւնը ժառանգութեան կարողութիւնն է, որով այն ապահովում եւ պահպանում է այդ նշանակութիւնը կարեւորութիւնը ժամանակի ընթացքում»: Ամբողջականութեան սկզբունքի համաձայն պահպանումը ենթադրում է նախեւառաջ ժառանգութեան արժէքները փոխանցող տարրերի պահպանութիւնը՝ միաժամանակ հաշւի առնելով թէ՛ առանձին տարրերի, եւ թէ՛ դրանց եւ ամբողջի փոխյարաբերութիւնները Operational Guidelines for the Implementation of the World Heritage Convention, UNESCO, Intergovernmental Committee for the Protection of The World Cultural and Natural Heritage, WHC. 11/01 November 2011, պարագրաֆ 119 (https://monumentwatch.org/…/azerbaijan-removes…/… ):

Առնչւող Յօդւածներ

Back to top button