Հայաստան - ԱրցախՄշակութային

Ադրբեջանցի վանդալները քանդել են աւանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը

Բռնազաւթւած Ստեփանակերտում հերթական վանդալիզմի դէպքն է արձանագրւել։ Այս մասին իր «Ֆէյսբուք»-եան էջում գրել է Հայքի մշակութային օմբուդսմէն, ադրբեջանագէտ Յովիկ Աւանէսովը:

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի յարակից տարածքում ադրբեջանցի վանդալները քանդել են աւանդական հայ տատիկի կերպարը ներկայացնող արձանը։ Այս քաղաքականութեամբ Ադրբեջանը ոչնչացնում է Ստեփանակերտի հայկական դիմագիծը։

Ադրբեջանի պետական վարչակարգի այս քաղաքականութիւնը եւս մէկ անգամ ապացուցում է, որ Արցախում գտնւող յուշարձանները գտնւում են վտանգի տակ»,- գրել է նա։

Առնչւող Յօդւածներ

Back to top button