Հայաստան - Արցախ

«Ադրբեջանը նպատակ ունի ցոյց տալ, որ արեւմուտքի ներգրաււածութիւնը բերում է ագրեսիաների եւ լարւածութեան». Տաթեւիկ Հայրապետեան

Ակնյայտ է, որ Բրիւսէլում տեղի ունեցած հանդիպումից յետոյ Ադրբեջանը ամէն քայլ ձեռնարկելու է սահմանային լարւածութիւնը մեծացնելու եւ հնարաւոր ագրեսիւ քայլերի գնալու նպատակով։ Այս մասին գրել է ադրբեջանագէտ Տաթեւիկ Հայրապետեանը:

«Այս գործողութիւնները կարող են մի կողմից որպէս «ծառայութիւն» մատուցւել Մոսկւային, միւս կողմից՝ հարցականի տակ դնել արեւմուտքի հեղինակութիւնը տարածաշրջանում:

Ադրբեջանը նպատակ ունի ցոյց տալ, որ արեւմուտքի ներգրաււածութիւնը բերում է ագրեսիաների եւ լարւածութեան։ Հէնց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը:

Սա ճիշտ այն պահն է, որ արեւմուտքը ցոյց տայ իր յստակ քաղաքականութիւնը եւ զսպման մեխանիզմները Ադրբեջանին հնարաւոր ագրեսիւ գործողութիւններից յետ մղելու հարցում»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button