Հայաստան - Արցախ

Ադրբեջանի իշխանութիւններն անյայտ անձանցով ակտիւօրէն բնակեցնում են օկուպացւած հայկական Շուշին

Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչութեանը հայրենի հողից վտարելով՝ Ադրբեջանի իշխանութիւնները սկսեցին վերաբնակեցնել այն։

Արդէն յայտարարւել է Լեռնային Ղարաբաղում առաջիկայ տարիներին 140 հազար մարդ վերաբնակեցնելու մտադրութեան մասին։ Թէ ում են Ադրբեջանի իշխանութիւնները մտադիր բնակեցնել Լեռնային Ղարաբաղում, յայտնի է միայն նրանց։ Նկատենք, որ այս թիւը տասնեակ անգամ գերազանցում է խորհրդային տարիներին ԼՂԻՄ-ում ապրածների թիւը։

Ալիեւների զոյգն այսօր այցելել է օկուպացւած հայկական Շուշի։ Այս կապակցութեամբ հաղորդւում է 23 շէնքերից բաղկացած բնակելի համալիրի կառուցման մասին։ Նշւել է, որ բնակելի համալիրում, ընդհանուր առմամբ, շահագործման կը յանձնւի 450 բնակարան։ Զբաղեցումը կը սկսւի 2024 թւականի առաջին եռամսեակում։

«News.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button